«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն համարյա բոլոր թերթերում գովազդային ֆորմատով հրապարակել է օդանավակայանի հին համալիրից հրաժարվելու հայտարարություն՝ ասելով, թե «…ռեսուրսներ չենք տրամադրի հնացած շինության պահպանման վրա և պատասխանատվություն չենք կրի որևէ վթարի դեպքում»:Չգիտեմ, թե պրն Էռնեկյանի ներկայացրած «մաստեր պլանում» իսկապես որևէ խոսք չկար արդյոք կլոր համալիրի ճակատագրի մասին, բայց եթե տվյալ ընկերությունը հրաժարվում է այդ շինությունից, ապա կարծում եմ, որ նորմալ իշխանություն ունենալու դեպքում պետությունը պետք է հայտարարեր այն ազգայնացնելու մասին, և մրցույթ հայտարարեր հետագայում դրա օգտագործման ձևերի վերաբերյալ:Բայց նորմալ իշխանությունն ուր, մերն ուր…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200408992498317?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



