Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 47-ամյա Արման Բ․-ն հոկտեմբերի 16-այդ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել, որ 15 օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, անհայտ անձը Բագրատունյաց պողոտայում գործող «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի թիվ 1 դեղատան աշխատակցի անուշադրությունից օգվելով դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է 1 տուփ պահպանակ։
Դեղատուն ժամանած Շենգավիթի ոստիկաններին Արման Բ․-ն հայտնել է, որ գողության պատճառով իրենց պատճառվել է 2000 դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ գողությունը կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և պահպանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/10/19/1293212
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



