Emedia.am-ը գրում է.
Սոմալիի ոստիկանությունը ձերբակալել է Քանդա Օմար Շայմար Հասանին, ով մեղադրվում է իր 4 երեխաներին սպանելու մեջ:
Agence France-Presse-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել երեխաների մորից բաժանվելուց 3 տարի անց: Տղամարդը սպանությունից մի քանի ժամ անց ինքն է անձամբ հանձնվել ոստիկանությանը:
Սպանված երեխաների մարմինները հայտնաբերվել են Բելեդույնե քաղաքից ոչ հեռու: Տեղեկությունների համաձայն` երեխաները եղել են երեքից ութ տարեկան: Իսկ նրանց մայրը ասել է, որ երեխաները տղաներ են եղել և վեցից տասնմեկ տարեկան:
Թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, դեռևս հայտնի չէ, բայց ինչպես նշում են ոստիկանները, 60-ամյա այս տղամարդը հոգեկան շեղումներ ունի:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=45365/somalium+dzerbakal+en+sepakan+erexanerin+glxatac+txamardun
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել