Lragir.am-ը գրում է.
Կատարում 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունը ձմեռ տեղափոխվելու դեպքում մրցաշարի մասնակից երկրների ֆեդերացիաները բախվելու են ազգային առաջնությունների ցուցադրումից ստացվող եկամուտները կորցնելու խնդրի առաջ: Այս մասին գրում է Sky News-ը:
Ազգային ֆեդերացիաները հնարավոր է փոխհատուցում պահանջեն ՖԻՖԱ-ից, եթե աշխարհի առաջնության պատճառով հարկ լինի փոխել ազգային առաջնությունների օրացույցը:
Աշխարհի առաջնության անցկացման ժամանակի փոփոխության հարցը ՖԻՖԱ-ի նախագահությունը քննարկելու է հոկտեմբերի 3-4-ին: Ժամկետի փոփոխության պատճառը Կատարում շատ բարձր ջերմաստիճանն է, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ֆուտբոլիստների առողջության վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/89016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել