1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Շրինագար քաղաքի 17-ամյա բնակչուհին կարող է դառնալ աշխարհում քաղավիացիայի ամենաերիտասարդ օդաչուն: 

Աղջիկը հասցրել է 30 ժամ թռչել քաղաքացիական ավիացիայի օդաչուների նախապատրաստման ծրագրի շրջանակում: Նրան մնացել է թռչել ևս 170 ժամ՝ լիցենզիա ստանալու համար: 

Այդկերպ հնդկուհին շանս ունի դառնալ աշխարհում կոմերցիոն ավիացիայի ամենաերիտասարդ օդաչուն:

Մինչ այդ, Հնդկաստանի քաղավիացիայի ամենաերիտասարդ օդաչուն է Բավիկա Բհարատին, որն աշխատում է երկրի ամենախոշոր ավիաընկերություններից մեկում: Նա լիցենցիա է ստացել 18 տարեկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել