1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 7-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝Ֆուտբոլի ակադեմիայում սկսվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը: 

Հոկտեմբերի 7-ին` ժամը 18:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հոկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլիա կադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ:

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին,Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. Աշխարհի գավաթի Հայաստան-Բուլղարիա ընտրական հանդիպումը:Խաղի սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Այնուհետև, հոկտեմբերի 12-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Իտալիա: Նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Նեապոլի «ՍանՊաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ՎարդանՄինասյանի մամուլի ասուլիսը:

Հոկտեմբերի 15-ին Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. Աշխարհի գավաթի Իտալիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել