Tert.am-ը գրում է․
Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան Ձեզ, այս մասին Շարմ էլ Շեյխում ելույթից հետո Թրամփին մոտեցել և ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի և Թրամփի կարճ զրույցի տեսանյութում լսվում է՝ ինչպես է Փաշինյանը հիշեցնում, թե ինքը ով է։
Ավելի վաղ Խաղաղության գագաթնաժողովից առաջ Փաշինյանն ու Թրամփը ձեռքսեղմում և կարճ զրույց էին ունեցել, իսկ գագաթնաժողվի ժամանակ Թրամփը դիմել էր Փաշինյանին և Ալիևին՝ հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր պատերազմը մենք ավարտեցինք։ Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են», - նշել էր Թրամփը։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/10/13/nikol-pashinyann/4246479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



