Ա. Խուդինյանը հայտնել է նաև, որ խտրականություն չպետք է դրվի՝ ով է ավտոմեքենայի սեփականատերը, ով է վարորդը, պետական է, թե ինչ-որ օլիգարխի. մգացված ապակիներով ավտոմեքենաներ Հանրապետությունում չպետք է լինեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի, պարեկներ Վարդան Միսակյանի, Մանե Բադալյանի գլխավորությամբ Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:
Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»:
Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/10/12/1292778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



