1in.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Ստամբուլի «Գալաթասարայ»-ի հետ ոչ-ոքիից հետո (2:2) պատասխանել է լրագրողների հարցերին:

«Հնարավոր է՝ պետք է ավելի լավ խաղայինք, բայց մենք արժանի էինք հաղթանակի: Առաջին բաց թողած գոլն անհատական սխալի արդյունք էր, որը կարող է պատահել ցանկացած ֆուտբոլիստի հետ:

Ինչևէ, հիմա պետք է պայքարենք՝ չխնայելով մեզ և մեր ուժերը: Եթե ներդնենք մեր ողջ ուժերը, դուրս կգանք խմբից: Հակառակ դեպքում ծափահարությունների կարժանանաք ոչ թե մենք, այլ մեր հակառակորդները»,- հայտարարել է Կոնտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել