Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



