Թուրքական գենի հանդեպ առանաձնահատուկ վերաբերմունք ունեցող ՔՊ-ական Կարապետյան Մարիշն ընդդիմությանը մեղադրել է մարդկանց մեկ օրվա օրակարգով ապրել ստիպելու կամ ներշնչելու համար: «Ի՞նչ ես մտածում 7,10 տարվա մասին, բանակի վերազինման, դպրոցի կառուցման մասին»,-իբր ընդդիմության տրամաբանությունն է վերարտադրել Մարիշն ու ակնարկել, որ ՔՊ-ն հակառակ տրամաբանությունն է որդեգրել:

Նման ցինիզմ կարող էր իրեն թույլ տալ միայն թերևս Ալլահշուքյուրի գաղտնի ադեպտը. այն տրամաբանությունը, որը Մարիշն ընդդիմությանն է վերագրել, իրականում բնորոշ է Նիկոլի իշխանությանը: Այդ տրամաբանությունն էր, որ Արցախը կործանեց, որ Հայաստանը զրկեց ապագայից, որ դեռ բերելու է մեծ ավերներ այն դեպքում, եթե մարիշներին չհաջողվի տուն ուղարկել:

Հարց է առաջանում՝ գոնե մի քանի տարի առաջ նայող ղեկավարը Արցախը պաշտոնապես կճանաչե՞ր որպես Ադրբեջանի մաս, Ստեփանակերտում Արցախը Հայաստան կհռչակե՞ր կամ 2021-ին վերարատադրվելուց հետո կմոռանա՞ր իր նախընտրական խոստումներն ու շատ դեպքերում կաներ դրանց հակառա՞կը: Նիկոլի ողջ քաղաքական ընթացքը թիթեռի հոգեբանությամբ առաջնորդվող մարդու ճանապարհ է, որի վերջում,ըստ պլանավորածի,կործանվում է ամբողջ երիրը՝ դառնալով թուրքական համամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել