Asekose.am-ը գրում է.

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեղեկությանը, որ տարածել էր Միացյալ Երիտասարդական Լիգան ու ներկայացրել 25 հայտնի մարդու անուն, ովքեր, ըստ տեղեկությունների, հարում են այս կամ այն աղանդին, արձագանքել է սիրված դերասան Սոս Ջանիբեկյանն , ում անունը նույնպես ներառված էր աղմկահարույց ցուցակում:

Asekose.am-ի հետ զրույցում Սոս Ջանիբեկյանն ասել է, որ երբ առավոտյան տեսել է այդ հոդվածն, առաջին արձագանքն այն էր ,որ ծիծաղել է նման անհեթեթության վրա,բայց հետո բարկացել է,ու հասկացել, որ պարտավոր է չլռել նույնիսկ միայն այն մարդկանց համար, ովքեր հետևում ու երկրպագում են իրեն:

«Ես առհասարակ աղանդներից գաղափար չունեմ,այդ աղանդի մասին,որի մեջ ինձ մասնակից էին դարձրել առաջին անգամ լսեցի :Ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում,կնքահայրս, վերջերս ցավոք սրտի հեռացավ այս աշխարհից` Սոս Սարգսյանն էր,ով նույնպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ էր: Այդ իսկ պատճառով հերքում եմ իմ հետ կապված այդ անհեթեթությունը: Կոնկրետ Միացյալ Երիտասարդական Լիգային ես չեմ ուզում վիրավորել` մտածելով, որ նրանք շփոթվել են ինչ որ հարցում,ուղղակի` թացը չորից չեն տարբերում: Որպես խորհուրդ և ցանկություն` կխնդրեի,որ մարդիկ ավելի ուշադիր լինեն,որովհետև մարդուն ինչ-որ պիտակ կպցնելը կարող է շատ մեծ դեր խաղալ նրանց կյանքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել