Tert.am-ը գրում է․
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման կարևոր փուլ է:
Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Անկարայում իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է, թե եռակողմ հանդիպման ժամանակ ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ պայքարի կարևորությունը:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/10/09/hasanov/4246120
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել