1in.am-ը գրում է.

Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը չի ենթարկվի քրեական պատասխանատվության արագության գերազանցման համար ու այն բանի, որ իբր, թքել է իր հարևանի վրա, հայտնում է TMZ պորտալը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանները կանգնեցրել են Բիբերին Ferrari մեքենայով Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար: 

Սակայն ըստ պորտալի՝գործում հայտնվել է տեսագրություն, որտեղ երևում է, որ դեպքի ժամանակ Բիբերը չի եղել Ferrari-ի ղեկին, այլ հետևել է մեքենային մոտոցիկլետով: 

Գործը փակվել է: 

Երգչի հարևանը, իր հերթին, նրան մեղադրել է իրեն վիրավորելու, սպառնալիքներ տեղալու ու իր դեմքին թքելու մեջ: Լոս Անջելեսի շրջանային դատախազները Բիբերի գործողությունները որակել են «ոչ հասուն ու անվայել», սակայն չեն համարել սպառնալիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել