Aysor.am-ը գրում է.

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, վաղը` հոկտեմբերի 4-ին,  ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշենի 4-րդ զանգվածի 1-37 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել