Տոկիոյի Բուդոկան մարզահամալիրում կայացավ Շոտոկան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WSKF) 17-րդ պաշտոնական աշխարհի առաջնությունը, որը նվիրված էր ֆեդերացիայի հիմնադրման 35-ամյակին։ Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների լավագույն մարզիկներ։
Հայաստանը պատվով ներկայացրեց Անդրեյ Փիլիպոսյանը, ով հանդես եկավ փայլուն արդյունքներով։ Մասնավորապես՝
-
Թիմային կատայի մրցապայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը,
-
Անհատական մենամարտում (կումիտե), 40-50 տարեկանների տարիքային խմբում Անդրեյ Փիլիպոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ գրավելով 1-ին տեղը։
Այս արդյունքը կարևոր ձեռքբերում է Հայաստանի համար՝ ընդգծելով մեր երկրի մարզիկների պատրաստվածության բարձր մակարդակը և միջազգային ասպարեզում մրցունակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



