Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit»-ն ու բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել