Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հոկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս կոնկրետ միջոցառումներ ձեռնարկի իր միջուկային ծրագրից հրաժարվելու ուղղությամբ: Քերին այս մասին հայտարարել է Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ: 

Պատասխանելով հարցին՝ թե կոնկրետ ինչ քայլեր է Վաշինգտոնը սպասում Թեհրանից, Քերին ասել է, որ Իրանի իշխանությունները կարող են տեսուչների համար բացել Ֆարդոու գաղտնի օբյեկտը, լրացուցիչ արձանագրություն ստորագրել միջուկային զենքի չտարածման վերաբերյալ եւ ինքնակամ հրաժարվել որոշակի մակարդակից բարձր ուրանի հարստացումից:

Քերին ընդգծել է, որ իրանցիների հետ վերջին շփումները հույս են ներշնչում, որ խնդիրը կկարգավորվի, սակայն «խոսքերը չեն կարող փոխարինել գործին: Մեզ գործողություններ են պետք, որոնք կհաստատեն, որ իրանական միջուկային ծրագիրը չի սպառնում մեզ, ինչպես նաեւ տարածաշրջանում մեր ընկերներին ու դաշնակիցներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել