2 օր առաջ գործընկերներիցս մեկի հետ խոսում էինք Միքայել Սրբազանի մասին ու ոչ մի կերպ չէի համաձայնվում, որ սպասվելիք վճռով նրան երկար ժամանակով ազատությունից կզրկեին:
Ճիշտ է` որևէ մեկս օդից չենք իջել և փաշինյանական այսօրվա իրականությունը լավ գիտենք, բայց ես կարծում էի, որ կա´մ պայմանական կտան, կա´մ փոքր ժամկետով կազատազրկեն:
Մարդկային ողբերգություն է պատկերացնելու այն դատավորի, դատախազի, քննիչի հոգեվիճակը, ովքեր կարող էին այսպիսի պատկեր ստեղծել:
Սրբազանի մասով հանգիստ եմ` խնդիր չունի նստելու, ես մտածում եմ ստեղծվող վատ նախադեպի, Մայր Աթոռի դեմ այլանդակ արշավի դրսևորման և բարոյականության աննախադեպ անկման մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել