Ընդդիմությանը հռչակելով այլմոլորակայիններ՝ Գռզոն ԱԺ ամբիոնից, մասնավորապես, հայտարարել է.«ՀՀ-ն զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու բոլոր ժամանակներում, անվտանգ երկիր է լինելու: Կոչ եմ անում՝ ոչ մի քաղաքական ավանտյուրաների մի տրվեք, ոչ մեկին մի լսեք, մենք շատ ուժեղ պետություն ենք ստեղծելու, ստեղծելով գնում ենք, եթե ուզում եք, եկեք մեզ միացեք, դուք էլ մաս կազմեք»:

Հարց է առաջանում՝ շարքային քաղաքացին, որին դիմել է Գռզոն, ինչի՞ց ելնելով պետք է հույս ունենա, որ Հայաստանը լինելու է հզոր, պաշտպանված, ծաղկուն երկիր. միայն իրականության ընկալման հետ լրջագույն խնդիրներ ունեցողները կարող են Գռզոյի խոսքերը լուրջ ընդունել՝ դրանք ոչ թե համարելով Նիկոլին «ոռ մտնելու» դրսևորում, այլ իրականության ու սպասվելիքի մասին օբյեկտիվ գնահատականներ: Մյուս կողմից՝ երբ Գռզոյի պես օլիգարխը խոսում է «ուժեղ պետություն» կառուցելու մասին, առաջանում է տրամաբանական հարց՝ ինչպե՞ս է հնարավոր կառուցել արդար ու ժողովրդավարական պետություն այն մարդկանց ձեռքով, որոնք այս արատավոր համակարգի ամենախոշոր շահառուներն են։ Ինչ վերաբերում է Գռզոյի կոչին՝ չտրվելու «քաղաքական ավանտյուրաներին», այն կարելի է մեկնաբանել որպես փորձ՝ լռեցնելու ընդդիմադիրների ձայնը, վարկաբեկելու ընդդիմությանն ու նրան խաբեբա ներկայացնելու մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ կլասի խաբեբաներ են Նիկոլն ու Գռզոն։

Գռզոյի խոսքերը պետք է դիտարկել որպես քաղաքական շոու՝ ուղղված սեփական դիրքերի ամրապնդմանը. Հայաստանի զարգացման իրական ճանապարհը պահանջում է ոչ թե օլիգարխիկ համակարգի վերարտադրություն, որին ձգտում է Գռզոն, այլ դրա հաղթահարում՝ թափանցիկության, մրցակցության և ժողովրդավարական վերահսկողության միջոցով՝ բաներ, որոնք ներկայիս Հայաստաում ուղղակի բացակայում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել