Հիշիր, որ դաջվածքը մշտական բան է, իսկ դրանից ազատվելը թանկ ու ցավոտ, երբեմն նաև անհնար գործընթաց: Ուստի նման որոշիչ քայլի գնալուց առաջ մի լավ մտածիր:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, TdjrtnOTcEplPJpncq7hrbqfduUO5nEJ1. Դաջվածք հետույքի վերևում

Երբ աղջիկներն են նման դաջվածքներ անում, մենք նայում ենք, խորը հոգոց հանում, շարժում գլուխն, ու վերջ: Բայց երբ տղամարդիկ են նման դաջվածք անում, հարց է ծագում. իսկ տեստոստերոնի մակարդակը որքա՞ն է նրա մոտ: Գուցե բացարձակ բացասակա՞ն: Իմացիր, որ նման դաջվածք անելով լարում ես մարդկանց քո դեմ:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, hz4f2mYrBaHGGxvo9E8fkoNfkduUMmil2. Դաջվածք պորտի շուրջը

Որովայնի վրա հաճախ կանայք են դաջվածք անում, դե հա, կարելի է հասկանալ նրանց ցանկությունը թաքցնել կեսարյան հատման սպին, բայց նման տհաճ ու հակաէսթետիկ դաջվածք անող տղամարդկանց անհնար է հասկանալ:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, Cd0DRMAOhMLX0AwAWBaLrbs2JOUmQ4Kz3. Դիմանկարներ

Սիրելի մարդկանց հիշատակին արվող դաջվածքները շատ նորաձև են. մահացած մարդուն անշուշտ շատ հաճելի է, որ նա այժմ թանաքային տարբերակով գոյատևում է ոտքիդ վրա: Բայց մասնագետները տարբեր են: Ոմանք կարող են իսկապես որակյալ դաջվածք անել, իսկ ոմանք էլ հաջողացնում են սիրելի մարդկանց վերածել զոմբիների:  Ամեն դեպքում նման դաջվածքները ողջունելի չեն:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, U1i0tJUwEHxgn9OlGsSJriXFeqzLKGmE4.  «Մամա» և այս բառի մյուս տարբերակները

Եթե սիրում ես մայրիկիդ, դա շատ լավ է: Բայց կարելի է ապացուցել այդ սերն ավելի լավ ձևով: Կասկածելի է, որ մայրիկներին դուր կգան նման դաջվածքները, էլ ինչու՞ անիմաստ փող ծախսել: Դրա փոխարեն մայրիկիդ կարող ես սրճարան հրավիրել կամ շքեղ ծաղկեփունջ գնել:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, SysCZzGZv6z0dmQMY40sGEFE5D3dA2PV5. Դաջվածքներ դեմքին

Եթե իհարկե չես այրել հոնքերդ և չես որոշել մշտական հոնքեր նկարել: Մնացած դեպքերում մի լավ մտածիր: Այսպես դու երբեք նորմալ աշխատանք չես ունենա: Կարելի է համարձակորեն ասել, որ հասարակությունն ավելի հեշտ կընդունի այն փաստը, որ ձեռք չունես, քան կհանդուրժի դեմքիդ դաջվածքը:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, VZPTYIzLOn1wG8nZIvhfYpIsjPU53PYP6. Հիերոգլիֆներ

Սրանք դաջվածքների թերևս ամենատարածված տարբերակն են, բայց շատ հաճախ մասնագետները սխալ են անում դաջվածքը և, օրինակ, «խիզախություն» բառի փոխարեն ստացվում է «ճաշ» բառը:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, 5oD9pg4SLN18zakBbu3CnSz6zUxpqxhw7. Կնոջ կամ ընկերուհու անունը

Դաջվածքները մշտական են, հիշում ես, չէ՞: Եվ որքան էլ տխուր լինի, երբեմն հարաբերությունները կարող են ավարտվել: Քեզ բացարձակ ապուշ կզգաս, եթե դաջես սիրելիիդ անունը կրծքիդ, իսկ մի ամիս հետո իմանաս, որ նա դավաճանում է քեզ: Իհարկե կարելի է ձևափոխել դաջվածքը, բայց դա շատ թանկ հաճույք է:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, GMo1XxpkL2ixbvHpXnt4brNK9NJVhEXp8. Երեխաների անունները

Եթե կարիք ունես հիշել երեխաներիդ անունները, մի՞թե պետք է դրանք դաջել մարմնիդ վրա: Ավելի լավ է այդ գումարը ծախսել տակդիների կամ մանկական սնունդի վրա. ավելի մեծ օգուտ կտաս երեխաներիդ:

Какие татуировки не стоит делать BroDude.ru brodude.ru, 5.09.2013, pa7KJYaK9Wfjlfg4yv1hEUjRKpBM1jUh9. Երեխայիդ նկարը

Այո, մենք սիրում ենք մտածել, որ մեր երեխաները Վան Գոգի ռեինկարնացիան են և գլուխգործոցներ են նկարում, բայց հոգու խորքում մենք գիտակցում ենք, որ դրանք ընդամենը մանկական խզբզոց են: Թող մանուկները նկարեն, իսկ դաջվածքի դիզայնը վստահիր տատու-մասնագետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել