ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում նրա «Գործողություն և համերաշխություն» քաղաքական կուսակցության՝ տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագան առաջ մղելու նրա անսասան հանձնառության կապակցությամբ»,-  գրել է նա սոցիալական ցանցերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել