Panorama.am-ը գրում է.
ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջյուն Զեյթլինն իր՝ Հայաստան այցի ժամանակ, որն ավարտվել է երեկ, քննարկել է Հայաստանի հանձնառությունների իրականացման ջանքերն՝ ուղղված խթանելու գենդերային հավասարությունը, բարելավելու կանանց քաղաքական և հասարակական ներգրավվածությունը և անդրադռնալու ընտանեկան բռնության խնդիրներին: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:
Զեյթլինը հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանի, այլ փոխնախարարների, կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համանախագահությամբ համակարգվող գենդերային հարցերով խմբի անդամների հետ:
«Հայաստանն իր ազգային օրենքները և քաղաքականությունը ներդաշնակեցնելու ուղու վրա է՝ ձգտելով համապարփակ և համակարգային ձևով խթանել հավասարություն և լուծել գենդերային հիմքերով բռնություն խնդիրներ, ինչպես նաև աստիճանաբար մեծացնել կանանց քաղաքական ներգրավվածությունը բոլոր մակարդակներում: Արձանագրվել է առաջընթաց՝ չնայած մենք գիտակցում ենք, որ այս բոլոր փոփոխությունները չեն իրականացվի մեկ օրում: Չափազանց կարևոր է ընդունել ազգային օրենսդրություն, որն ամրագրում է այն հասարակական նորմերը և այն համոզմունքը, որ կանայք պետք է ունենան տղամարդկանց հավասար իրավունքներ և որ ընտանեկան բռնությունը անընդունելի է և պետք է պատժվի»,- ասել է Զեյթլինը:
Գործող նախագահի ներկայացուցիչը նշել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանանց քաղաքական ներգրավվածության աճ է արձանագրվել՝ մինչև քիչ ավել քան 10% և ընգծել է, որ նոր ջանգերի անհրաժեշտություն կա՝ 2014 թ.-ի տեղական ընտրություններին ընդառաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ