Tert.am-ը գրում է.
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով հոկտեմբերի 2-ին 5 մարդ է վիրավորվել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան։ Մոտ 60 մարդ բարձրացել են դեսպանատան ցանկապատի վրա 3 կողմերից։ Նրանք կարողացել են կոտրել դարպասները և պոկել ռուսական դրոշը, սակայն չեն կարողացել շենք մտնել։
Հարձակվողները անկանոն կրակել են օդ և շենքի ուղղությամբ, ինչին ի պատասխան անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, և վերջիններս հեռացել են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/03/tripoli/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել