ՔՊ-ական Մինասյան Լիլոն, արձագանքելով այն հիմնավոր տեսակետին, որ Նիկոլի՝ «Ացախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հանգեցրեց պատերազմի, հայտարարել է, թե նման բան ասողները ժողովրդին էշի տեղ են դնում՝ կարծելով, թե հանրության մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան այդ պնդմանը, կհավատան, որ միայն այդ արտահայտության համար Բաքուն մեր դեմ դուրս եկավ պատերազմի:

Իրականում ոչ ոք չի պնդում, թե միայն մեկ նախադասություն է պատերազմ հրահրել։ Սակայն ակնհայտ է, որ նման կտրուկ հայտարարությունը օգտագործվեց Ադրբեջանի կողմից՝ որպես քարոզչական և ռազմաքաղաքական արդարացում՝ հաղորդելով պատերազմին լեգիտիմություն. այդ հայտարարությունը միայն մի բանի մասին էր՝ Հայաստանի՝ բանակցային գործընթացից դուրս գալու: Դիվանագիտության մեջ յուրաքանչյուր բառ ունի կշիռ, և անտեսել այդ իրողությունը՝ նշանակում է անտեսել իրականությունը: Բայց Նիկոլը ոչ թե անտեսեց որևիցե բան, այլ գիտակցաբար գնաց այդ քայլին՝ վաճառված ապրանքն Իլհամի գրպանը պատերազմով գցելու նպատակով, որպեսզի Նազարյան Լենային դավաճան չասեին:

Եթե իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են ընդունել իրենց սխալները, ապա դա նշանակում է, որ կատարվածից ոչ միայն դաս չեն քաղել, այլև ապագայում պատրաստ են հարկ եղած դեպքում և նույն ճակատագրական սխալները կրկնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել