Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ կընտրի օպտիմալ լուծում, այս մասին Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումում հայտարարել է Փաշինյանը՝ խոսելով ՀԱԷԿ-ի էներգաբլոկի փոխարինման մասին։

«Նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։ ՀՀ–ն որոշել է կրկին երկարաձգել ՀՀ ԱԷԿ շահագործման ժամկետը՝ մինչև 2036 թվականը»,-նշել է Փաշինյանը։

Նա հայտնել է, որ երկրում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստեղծվում է ՀԱԷԿ-ում․ «ՀՀ կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևոր բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Ամեն ինչ արվում է ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը պահպանելու համար, և ստուգումները անցկացվում են ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան»։

ՀՀ վարչապետը նշեց` հաճելի զուգադիպություն է, որ ֆորումը կայանում է ականավոր էներգետիկ մասնագետ և ՀԱԷԿ–ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել