«Երեկ, այն պահին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր համաներում հայտարարելու նախագիծը, ՀՀԿ-ական պատգամավոր, հանրահայտ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Աամո), իր երկու ավտոմեքենաներով («Տոյոտա Լենդ Կրաուգեր» և «Ռոլս Ռոյս») ժամանել էր Երևանի քաղաքապետարան և իր մեքենաները կայանել երկրորդ գծում, ինչը օրենքի խախտում Է։ Այս մասին մեզ տեղեկացրին քաղաքապետւսրանի մոտ նստացույց անող ակտիվիստները։ Քադաքապետարանի մոտ գտնվող ոստիկաններից մեկից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք օրենքի խախտում չէ սա, և ինչու չեն հեռացնում։ Ոստիկանն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում և այդ խնդրով պետք է զբաղվի ճանապարհային ոստիկանությունը։ Մեր հարցին՝ իսկ եթե այս՛ պահին կայանած մեքենաներից մեկը ցանկանա դուրս գալ, ի՞նչ պետք է արվի, ոստիկանը պատասխանեց, որ պետք Է սպասեն։ Զրուցեցինք նաև մեկ այլ ոստիկանի լեյտենանտ Գագիկ Ավագյանի հետ, ով նշեց, որ ինքն էլ իրավասու չէ, և 10-15 րոպեից ճանապարհային ոստիկանները կլինեն տեղում ու կհեռացնեն այս մեքենաները։ Իսկ մեկ այլ ոստիկան մեզ հավաստիացնում էր, որ այդ մեքենաները քաղաքապետարան հյուրեր են բերել։ Շուրջ 15 րոպե անց ճանապարհային ոստիկանները եկան և «Ռոլս Ռոյսի» վարորդից պահանջեցին վարորդական իրավունք, սակայն վերջինս չներկայացրեց, պատճառաբանելով, որ մնացել Է բաճկոնի գրպանում։ Միայն 15-20 րոպե անց հայտնվեց վկայականը, որից հետո ոստիկանները կազմեցին արձանագրություն տուգանելով 5000 դրամ։
Սամվել Ալեքսանյանին ուղեկցող երկրորդ մեքենան, որը «Տոյոտա Լենդ Կրաուգեր» մակնիշի Էր, նույնպես օրենքի խախտմամբ էր կայանված ու այն պահին, երբ ճանապարհային ոստիկանները վերջինից պահանջեցին վարորդական իրավունք, նա խոստացավ «ֆոռսւլ ու գալ»։ Մի պտույտ անելուց հետո վերադարձած մեքենայի վարորդը ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք չգիտեր, որ երկրորդ գծում կայանելը օրենքի խախտում է, բարձր տրամադրությամբ ասաց, որ եթե օրենք են խախտել, կվճարեն. «Օրենք ենք խախտել, սաղ նկարած ա, կվճարենք, հիմա Էլ առաջվա պես չի, որ չգտնեն, կգտնեն, կբերեն տուն ակտը, կվճարենք»»,–գրում է թերթը։