Նախ հարց է ծագում՝ ո՞ւմ պատճառով է, որ վերջին 5 տարին Հայաստանի համար եղել է աղետի ու փորձությունների շրջան: Ո՞վ մտցրեց երկիրը նման ցնցումների մեջ՝ հայտարարելով, թե բանակացում է սեփական կետից թուրքերի հետ: Մեկ այլ հարց էլ է առաջանում՝ ի՞նչ խաղաղություն, որ խաղաղությա՞մբ է Արմենը հպարտանում, խաղաղություն ինչի՞ց հետո, ի՞նչ գնով ու ի՞նչ պայմանով:
Նախ՝ խաղաղություն չկա, քանի որ Բաքուն շարունակում է նախապայման առաջադրել Սահմանադրության փոփոխությունը, Թուրքիան էլ շարունակում է շրջափակված պահել Հայաստանը, ապա՝ եթե նույնիսկ խաղաղություն էլ հաստատվի, այն ապրելու ենք առավելագույնը գերեզմանային խաղաղության պայմաններում՝ ստիպված լինելով Հայաստանը բամբակով մորթել այնպես, որ մի քանի տարի հետո այստեղ այցելողները չհասկանան՝ հայի հայրենիքում են, թե՝ «Արևմտյան Ադրբեջանում»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



