1in.am-ը գրում է.

Համաձայն ՄԱԿ-ի ուսումնասիրության՝ գյուղատնտեսական տարածքների գրեթե 30 %-ն անիմաստ է օգտագործվում: Աղբի տեսքով սննդամթերքներն ավելի շատ գազեր են արտադրում,քան ցանկացած երկիր, բացառությամբ Չինաստանի ու ԱՄՆ-ի: Եթե համեմատենք սննդային աղբը երկրի հետ, ապա դա երրորդ պետությունը կլիներ գազերի արտանետման ծավալի մեծությամբ՝ Չինաստանից ու ԱՄՆ-ից հետո: Այս ամենը չի կարող չանդրադառնալ համաշխարհային տաքացման վրա: 

Արդյունաբերական զարգացած երկրներում աղբն առաջանում է այն պատճառով, որ սպառողները չափից ավել են գնում ու աղբն են նետում այն, ինչը չեն ուտում: Երկրների մեծ մասում դա ոչ արդյունավետ գյուղատնտեսության ու սննդամթերքը պահելու համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետևանք է: 

ՄԱԿ-ի մասնագետները զգուշացնում են, որ սննդային աղբը վտանգ է ներկայացնում մոլորակի կլիմայի համար, և խորհուրդ են տալիս զարգացած երկրներում կոչ անել սպառողներին գնել միայն անհրաժեշտ սննդամթերք և արդյունավետ օգտագործել սննդի մնացորդները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել