«Հայկական ժամանակը» գրում է .

Երեկ ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է  կատարել Երեւանի քաղաքապետարան եւ հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր։ Պատգամավորը, սակայն, ավելի կարեւոր էր համարել քաղաքապետարան իր այցը, որն ըստ ամենայնի կապված է եղել «Երեւան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ։ Առաջիկայում սպասվում է «Սիթիի» հանդիսավոր բացումը եւ ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների եւ հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել