«Հրապարակ»-ը գրում է.

«Երեկ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին իսկական փոթորիկ էր առաջացրել։ Աժ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում նկատեց, որ պետք չէ զարմանալ Զարուհու արտառոց քայլերի վրա, և պատմեց, որ մի անգամ նա Աժ էր բերել կատվի 2 ձագ և կատվախոտի՝ վալերիանայի թուրմ, որը, ինչպես հայտնի է, կատուները շատ են սիրում։ Որոշել էր կատվախոտի թուրմը հատակին կաթեցնել՝ իր աթոռից մինչև Աժ նախագահի աթոռը, և նիստի թեժ պահին կատուներին բաց թողնել, որ գնան-հասնեն Հովիկ Աբրահամյանի մոտ։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է այս ծրագրի մասին և կանխել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել