Պանաման կշարունակի ապահովել Պանամայի ջրանցքի չեզոքությունն ու արդյունավետ գործունեությունը, որը ընդմիշտ կմնա երկրի սեփականությունը, հայտարարել է նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ։
«Պանաման վերահաստատում է իր հավատարմությունը մշտական չեզոքության մասին պայմանագրին։ Չեզոքությունը ջրանցքի պաշտպանության և անվտանգության արդյունավետ մեխանիզմ է։ Այն համաշխարհային ակտիվ է, բաց ամբողջ աշխարհի համար։ Պանամայի ջրանցքը միշտ կլինի մեր երկրի վերահսկողության տակ», - ընդգծել է Մուլինոն։
Նախագահը նշել է, որ ջրանցքը սպասարկում է ավելի քան 140 երկրների 180 նավագնացության երթուղիներ՝ մշակելով համաշխարհային առևտրի մոտ 4%-ը։ Նա հավելել է, որ Պանաման ներդրումներ է կատարել միջօվկիանոսյան երթուղու ընդլայնման մեջ՝ ավելի մեծ նավերի տեղակայման համար։
Երկիրը նախատեսում է շուտով իրականացնել Ռիո Ինդիո ջրամբարի նախագիծը՝ բնակչությանը ջրով ապահովելու, անխափան նավագնացություն ապահովելու և երաշտի ռիսկը նվազեցնելու համար։
Հունվարի 20-ին իր երդմնակալության ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։