Երևան քաղաքի Կողբացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հաղորդագրությունում։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով իրականացվող այս փոփոխությունը կգործի սեպտեմբերի 26-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



