Տարվա մեջ յուրաքանչյուր առանձին օր նվիրվում է ընդամենը մեկ մարդու` ամենաերջանիկին: Մյուս բոլոր մարդիկ օգտվում են այդ օրից` հաճույք ստանալով արևի տակ կամ զայրանալով անձրևի վրա, բայց երբեք չիմանալով, թե իրականում ու՞մ է պատկանում այդ օրը, և նրանց անգիտությունը հաճելի ու զվարճալի է երջանիկի համար: Մարդը չի կարող կանխատեսել, թե հատկապես որ օրն է բաժին ընկնելու իրեն, ինչպիսի մանրուք նա պիտի հավերժորեն հիշի` լուսավոր ծփանքը ջրամերձ պատի վրա կամ պտտվող թխկենու տերևը, իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ նա իր օրը ճանաչում է միայն անցած օրերի մեջ, միայն այն ժամանակ, երբ վաղուց արդեն պոկվել և տրորվել և սեղանի տակ է նետվել մոռացված թվով օրացույցի թերթիկը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=651475041552411&set=a.200593319973921.50080.100000697636680&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել