Tert.am-ը գրում է.

Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Խոսելով Միջին միջանցքի կարևորության մասին՝  Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր «տնային աշխատանքը» այս ոլորտում. «2020 թվականից սկսած մեկնարկել է Բաքվից մինչև Զանգիլան և Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագիծը։ Այս նախագիծը կավարտվի 2026 թվականի կեսերին։

Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի տարածքում գտնվող Զանգեզուրի հատվածի 42 կիլոմետրանոց հատվածում, որտեղ մասնակցում են ԱՄՆ-ի մեր գործընկերները: Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Այս ոլորտում կատարվում են նաև լրացուցիչ ներդրումներ, և մենք հրավիրում ենք այլ միջազգային գործընկերների, այդ թվում՝ եվրոպացիների, համագործակցության։

Ավելին, այս միջանցքին զուգահեռ Թուրքիայում մեկնարկել են նոր նախագծեր։ Այս նախաձեռնությունները տարածաշրջանում կստեղծեն ինտեգրված տրանսպորտային միջանցք, որը կներառի ինչպես երկաթուղային, այնպես էլ ճանապարհային ցանցեր՝ բերելով լրացուցիչ տնտեսական օգուտներ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել