Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան - Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել