1in.am-ը գրում է.

Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայում գտնվող Ակասի քաղաքն առաջինն է, որտեղ սկսել են ծննդյան վկայականներ տալ երեխային՝ անկախ այն բանից նա ամուսնության արդյունքում է ծվել, թե ոչ: 

Ճապոնիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել ամբողջ 20-րդ դարի ընթացքում գործող օրենքը, որը խտրականություն էր դնում ապօրինի ծնված երեխաների նկատմամբ:

Ճապոնիայի գերագույն դատարանն արգելել է խտրականություն դրսևորել այն երեխաների հանդեպ, ովքեր ամուսնության արդյունքում չեն ծնվել, հաղորդում է The Japan Times-ը:

Նշենք, որ մինչև 2013-ի սեպտեմբերի վերջը Ճապոնիայում գործում էր 1898-ին Մեյձի կայսեր օրոք ընդունված օրենքը, որը ոտնահարում էր այն երեխաների իրավունքները, ովքեր ամուսնության արդյունքում չեն ծնվել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել