1in.am-ը գրում է.

Մեդուզաների հսկայական կուտակումը հանգեցրել է աշխարհում խոշորագույն միջուկային ռեակտորի աշխատանքի դադարեցմանը: Այս հազվադեպ երևույթը ապագայում կարող է բավականին տարածված դառնալ, կարծում են ծովային կենսաբանները: 

Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, Շվեդիայի հարավ-արևելքում գտնվող Օսկարսհամն ԱԷԿ-ի օպերատորները կիրակի օրը կանգնեցրել են N3 ռեակտորն այն բանից հետո, երբ տոննաներով մեդուզաները լցվել են կայանի տուրբիններին ջուր մատակարարող խողովակների մեջ: 

Ինչպես տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը, խողովակները կենդանիներից մաքրելուց հետո մասնագետները պատրաստվում են կրկին գործարկել ռեակտորը: 

Մեդուզաներն առաջին անգամը չէ, որ խափանում են ԱԷԿ-ների աշխատանքները: Անցած տարի Կալիֆոռնիայում տեղակայված ԱԷԿ-ի խողովակները խցանվել էին դոնդողային մեդուզաների կողմից: 

2005 թ. Օսկարսհամնի ԱԷԿ-ի առաջին բլոկը կրկին մեդուզաների կուտակման պատճառով անջատվել էր: 

Մասնագետներն ասում են, որ չեն զարմանա, եթե ապագայում մեդուզաների պատճառով ռեակտորների անջատումներն ավելի հաճախակի դառնան: 

Խնդիրն այն է, որ այս ծովային կենդաներին ոչ մի կերպ չի հաջողվում վերահսկել, և գիտնականներն առայժմ չեմ կարողանում խնդրի լուծման տարբերակ առաջարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել