1in.am-ը գրում է.
Կանադայում Մաքգիլի համալսարանի ուսանողները, ովքեր մասնակցել և հաղթել են Hult Prizem մրցույթում, առաջարկել են աղքատներին կերակրել միջատներից պատրաստված հացով և 1 միլիոն դոլարի չափով գրանտ են շահել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Դա հաջորդ սերնդի հնարավորություններն ընդլայնլու և աշխարհում ակտուալ որոշ հարցեր լուծելու մեր շանսն է»,- ասել է մրցույթի հիմնադիր և Hult Prize-ի գլխավոր տնօրեն Ահմադ Աշքարը:
Հաղթողների թիմում ընդգրկված են 5 ուսանողներ (Մուհամմեդ Աշուր, Շոբհիթա Սուր, Ջեսի Փելսթեյն, Զև Թոմփսոն և Գեյբ Մոթ):
Նրանք սննդի նոր միջոց են գտել՝ միջատների ալյուր:
Ուսանողներն առաջարկել են աղքատ երկրներում, ինչպես, օրինակ՝ Մեքսիկայում, Թայլանդում և Քենիայում մորեխի մշակման ֆերմաներ ստեղծել, ապա ստացված ալյուրից հաց և այլ հացաբուլկեղեն թխել:
Հաղթողների խոսքերով՝ նման տնտեսությունները կդառնան սննդի մշտական աղբյուր և կնպաստեն տեղի ֆերմերների բիզնեսի զարգացմանը: 