Ինչպես կարծում էր Բեկոնը,ճշմարիտ իմացությանը խանգարում են 4 հիմնական կուռքեր կամ ուրվականներ:Հիմա կցանկանամ անդրադառնալ պայմանականորեն համարակալված 4-րդ կուռքին`հրապարակի կուռքին:
Հրապարակի կուռքերը հիմնականում առաջանում են բառերի, հասկացությունների սխալ գործածությունից:Մենք հիմնականում վիճում ենք ոչ թե ըստ էության, այլ բառերի շուրջ:Դա այսօր ավելին քան օրակարգային խնդիր է դարձել:Ըստ իս,նախկինում,երբ Բեկոնն արտահայտում էր այս միտքը,այն ժամանակ մարդիկ ավելի լավ էին գիտակցում բառերի(հասկացությունների) ու մտքերի բուն իմաստը,էական որակները և այլն:Մեր օրերում հիմնականում նույնացվում են պետություն և հայրենիք,պետություն և իշխանություն,ազգայնամոլություն և հայրենասիրություն և մի շարք այլ արտահայտություններ,անգամ «ուսմունքներն» են աղավաղում և,ջուր լցնելով հակառակորդի ջրաղացին, նույնացնում են Ցեղակրոնությունն ու ֆաշիզմը:
Հարգելի ընկերներ և սիրելի հայեր,եկեք զերծ մնանք մեր խոսքն առավել տպավորիչ դարձնելու համար անտեղի այն տպավորություն ստեղծող բառերով «համեմելուց», կամ օգտագործել մինչև վերջ «չմարսված» բառեր:
Հ.ԳԲեկոնն նաև ասում էր ,որ հրապարակի կուռքը ձեռք բերովի է և կարելի է միանշանակորեն հաղթահարել: Դե իսկ մեր հայերենն մեզ ավելին քան ընտրության հնարավորություն է տալիս բառերը փոխարինել իմաստով մոտ,կամ ավելի նեղ իմաստով բառերվ:



