«Անկախ ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումից, ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին» (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Դիրք Լոուրենսի մեկնաբանությամբ՝ անկախ Մաքսային միությանը միանալու Հայաստանի պաշտոնական հայտարարությունից, Եվրամիությունը կշարունակի կանգնած մնալ Հայաստանի կողքին և իր աջակցությունը ցույց տալ. «Այս Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ վաղուց բանակցություններ են ընթանում, այն փաթեթի մի մասն է, որը մենք դրեցինք սեղանին, երբ որպես պայման՝ «Արևելյան գործընկերություն» էր ստեղծվում»:

Նա նշեց, որ Ասոցացման պայմանագիրն առաջ քաշելու ժամանակ Մաքսային միությունը գոյություն էլ չուներ, ինչը նշանակում է, որ Ասոցացման պայմանագիրն ուղղված չէ ո՛չ Մաքսային միության, ո՛չ Ռուսաստանի դեմ, ընդհակառակը՝ ԵՄ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններով. «Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկեր պետությունները ևս լավ հարաբերությունների մեջ լինեն Ռուսաստանի հետ: Եվրամիության և ՌԴ-ի միջև հիմա գործընկերության արդիականացում է տեղի ունենում, և մենք համակարծիք ենք ազատ առևտրի սկզբունքների հարցում՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել