1in.am-ը գրում է.

Ուսումնասիրելով Շվեյցարիայի հյուսիսում հայտնաբերված ծաղկի մնացորդները՝ Ցյուրիխի համալսարանի գիտնականները ճշտել են դրա տարիքը, որը կազմում է 240 մլն տարի, ինչը նշանակում է, որ առաջին ծաղկային բույսերը Երկրի վրա հայտնվել են 100 մլն տարի ավելի վաղ, քան համարում էր ժամանակակից գիտությունը, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: 

«Մասնագետներին հաջողվել է Շվեյցարիայի հյուսիսում հայտնաբերել ծաղկի մնացորդներ, որոնց տարիքը կազմում է 240 մլն տարի: Արդյունքում՝ հիմա մենք ունենք երկրում առաջին ծաղիկների հայտնվելու հստակ թիվը»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ հայտնել են գիտնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել