Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամը բավականին թեժ անցավ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը հունից հանեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բողոքեց, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանում է իրեն չվերաբերող հարցերին:

 «Հայ ազգայի կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում տեղեկացրեց, թե նախորդ կառավարության հետ հարցուպատասխանին «ահագին խոսել են» վերջինիս մասին։


Փաշինյանի հարցը կրկին վերաբերվում էր Փակ շուկային, որը նախորդ անգամ անարձագանք էր մնացել Քաղաքաշինության նախարարի կողմից. «Համոզված եմ, զեկուցել են Ձեզ դրա մասին, դրանից հետո, հետևելով արձագանքներին, քաղաքական մեծամասնության հետ այսպիսի պատճառաբանություն է նախապատրաստում, իբր թե օրենսդրական փոփոխություններ են նախատեսում, ցույց տալու, թե օրենսդրական բացն է պատճառը, որ կառավարությունը չի կարողացել միջոցներ ձեռնարկել Փակ շուկա պատմամշակութային հուշարձանը պաշտպանելու համար։ Արձանագրենք, որ պատմամշակութային հուշարձանների մասին ՀՀ օրենքը և Կառավարության 408 որոշումը տալիս են ամբողջական լիազորություն կառավարությանը և նրան առընթեր մարմիններին՝ լիարժեք իրականացնելու այդ գործառույթը։ Հարցս մնում է նույնը՝ ծայրահեղորեն պարզ, ինչու՞ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանման համար իր լիազորությունները»,-ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել