Tert.am-ը գրում է.
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնելու է Լեհաստան, որտեղ Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի իր հասակակիցների հետ դժվարին պայքարում կփորձի ձեռք բերել էլիտ ռաունդի ուղեգիր:
Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում կընդունի Ֆրանսիայի ընտրանուն 2015թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Հանդիպումը կսկսվի ժամը 21:00-ին: Հանդիպման մուտքն ազատ է երկրպագուների համար:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Բուլղարիայի հավաքականի հետ՝ եզրափակելով 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի տնային հանդիպումների շարքը: Հանդիպումը կկայանա Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, «Հյումել» եւ «Երեւան սիթի» խանութների ցանցերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ