Esem.am-ը գրում է.
ESem.am-ի գերմանաբնակ ընթերցողները մեզ խնդրել էին պարզել` ճի՞շտ են լուրերը, ըստ որոնց, երգիչ Հայկոն կոկորդի հետ կապված առողջական խնդիրներ ունի և բուժման կուրս է անցնում Գերմանիայում:

Տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու համար զրուցեցինք Հայկոյի հետ, ով հաստատեց, որ բուժման նպատակով եղել է Գերմանիայում, սակայն հերքեց լուրերը, թե առողջական լուրջ խնդիրներ ունի: «Ես ունեցել եմ թեթև առողջական խնդիր, որի համար արտերկրում ստուգվել եմ, արագ լուծել այն և հետ վերադարձել: Իմ մասին շատ ծանր բաներ են խոսում, այդ ամենն ինձ էլ է հասել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ESem.am-ին ասաց Հայկոն և հավելեց, որ այժմ ամեն ինչ կարգին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esem.am/news/article/view/5/7849/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել