168.am-ը գրում է․
Համլետ Մանուկյանը Փարիզում անցկացված «World challenge cup» մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Համլետ Մանուկյանը տղաների սպորտային մարմնամարզությունը համալրել է նոր տարրով: Հայ մարմնամարզիկը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի Մանուկյան:
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/09/15/2278437.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել