Operativ.am-ը գրում է.

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունըգրում է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին չի ճանաչում որպես ՀՀ նախագահ: Զարուհի Փոստանջյանը նաև նախագահին հարց է ուղղել, թե որտեղի՞ց նրան 70 միլիոն եվրո, որոնք վերջերս խաղացել և պարտվել է եվրոպական երկրներից մեկի խաղատանը: Իր հերթին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երբեք չի եղել խաղատանը և ինքը երբեք չի ունեցել 70 միլիոն եվրո:

 «Եթե ունենայի 70 միլիոն եվրո, ապա մի մասը Ձեզ կնվիրեի: Գուցե այդ ժամանակ դուք երջանիկ լինեիք»,-պատասխանե է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

 Այսպիսով՝ ադրբեջանական մամուլը չի վարանում ցանկացած հարմար առիթ օգտագործել հակահայկական թեզը զարգացնելու ուղղությամբ: Այս դեպքում նրանց հարմար առիթ իսկապես տրված էր: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել