Tert.am-ը գրում է.
Արթուր Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Սիրելի՜ հայրենակիցներ, ուզում եմ օրը սկսել շնորհակալական խոսքերով։
Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին՝ զանգահարելով, գրելով, անձնապես մոտենալով, կողքիս կանգնելով։
Վերստին համոզվեցի, որ ողջախոհությունը համախմբող է, եւ ես էլ միայնակ չեմ իմ ճշմարտության պաշտպանության ճանապարհին։
Շնորհակալ եմ քաղաքական ու հասարակական գործիչներից, տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու անհատներից։
Իշխանական խմբակցության քարտուղարի խուլիգանական վարքագիծը դատապարտող բոլորիդ խոսքն արժեքավոր է։
Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։
Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



