Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Իլուր»-ի հետ զրույցում հստակ շեշտադրել է․
Նա հրաժարվել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, որը լուրջ մտավախություններ է առաջացնում հասարակության մեջ։ Փոխարենը առաջարկել է նոր տերմին՝ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»։
Այս նոր ձևակերպումը քաղաքական մեծ նշանակություն ունի․ այն նվազեցնում է միջանցքի գաղափարի վտանգավորությունը, հեռացնում է «սուվերենության կորուստ» ընկալումները և ցույց տալիս, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո գործող հաղորդակցությունների մասին է։
Վերահսկողությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ձեռքում՝ սուվերեն իրավունքի ուժով։
Հայաստանը, միջազգային իրավունքի շրջանակում, կարող է երաշխավորել շահագրգիռ երկրների անխափան գործունեությունը։
Խնդրի կայուն լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործի դրվի մեխանիզմ, որը կբավարարի միաժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի շահերը։
Տեր-Պետրոսյանը առաջարկում է խաղաղության նոր բանաձև․ ոչ թե Ադրբեջանի պարտադրանք, այլ մեծ տերությունների աշխարհաքաղաքական բալանս, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես սուվերեն դերակատար։
Եթե Փաշինյանի իշխանությունը որդեգրի ոչ թե այս բալանսավորված մոտեցումը, այլ առաջնորդվի «Թրամփի ուղիով», ապա աշխարհաքաղաքական ական կդնի խաղաղության գործընթացի հիմքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/pfbid02VFLsySH6wKvyXKeYZR267V8jHPRY8xVNxYYaXsJtyW5XjrnHxzAAsor3ztzNkmcTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



