Tert.am-ը գրում է.

Ալիևը կրկին վերադարձել է իր հին բառապաշարին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այսօր, Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովում, նա հայտարարել է․ 

 «Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։ 

Սա շարունակությունն է այն ուղերձի, որ Ալիևը հնչեցրեց ՇՀԿ գագաթնաժողովում՝ երբ հայտարարեց, որ ««Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի և Հյուսիս–Հարավ միջանցքի կարևոր հատված»։ 

Խնդիրը միայն բառերի ընտրությունը չէ։ Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ ներկայացնել, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ՝ հատուկ կարգավիճակով։ 

Սա նրա քաղաքական գիծն է․ 

Ներքին լսարանին նա ցույց է տալիս, որ չի զիջում «միջանցք» պահանջից։ 

Միջազգային լսարանին՝ որ առանց Ադրբեջանի թեզի հնարավոր չէ ապահովել Միջին միջանցքի ամբողջականությունը։ 

 Հայաստանի համար սկզբունքային է մեկ բան․ Ճանապարհները կարող են լինել, բայց միջանցք չի լինելու։ 

Ցանկացած հաղորդակցություն կարող է գործել միայն Հայաստանի ինքնիշխանության ներքո։ 

Բայց արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը կհետևի այս սկզբունքին, թե՞ հերթական անգամ կդիմի նվաստացուցիչ զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել